Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ 7 մայիսի 2024 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի սպառման։ Այս առաջարկն ընգրկում է YouTube, Netflix, Snapchat, TikTok ու այլ թոփ հավելվածներ։ «Բի Ֆրի 4000» փաթեթը ստեղծելիս ընկերությունը հիմնվել է բաժանորդների վարքագծի ուսումնասիրության վրա։ Այսօր ինտերնետի սպառման գերակշիռ մասը բաժին է հասնում տեսանյութերին ու ֆիլմերին։ Team-ի այս նոր փաթեթի ներառումները կբավարարեն, որպեսզի բաժանորդը կարողանա լիարժեք օգտվել բջջային ինտերնետից և անսահմանափակ վայելել ամենապահանջված վիդեո հավելվածները՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին։ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2: Փաթեթը հասանելի է և կանխավճարային, և հետվճարային հաշվարկման համակարգերում։ Այն ակտիվացնել հնարավոր է My Team հավելվածի միջոցով կամ *706# հրահանգով: Հավելյալ տեղեկություն կարելի է ստանալ կայքում։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |