Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր 7 մայիսի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։ UnionPay International-ի քարտերով այժմ վճարումներ են կատարվում աշխարհի 183 երկրում, որոնցից մոտ 100-ում նաև թողարկվում են UnionPay-ի քարտերը: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցության արդյունքում Հայաստանը ևս համալրել է այդ երկրների ցանկը: Ակբա բանկը UnionPay International-ի քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։ UnionPay Gold և UnionPay Business քարտերի նախավաճառքը մեկնարկում է մայիսի 7-ից, իսկ մինչև հունիսի 7-ը պատվիրելու դեպքում քարտերի տարեկան սպասարկումը մեկ տարի անվճար կլինի։ UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են. - Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում, - Վարկային գծի հնարավորություն, - Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն, - Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հավելվածի միջոցով, - ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ անվճար առաքման միջոցով։ UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 230 միլիոն քարտապան։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |