Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն 8 մայիսի 2024 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Իրան-Ադրբեջան սահմանին մոտ օրերս տեղի կունենա «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի շահագործման հանձնման արարողությունը։ Այդ մասին հայտնել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարածաշրջանային ջրային ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Գաֆարզադեն, գրում է Factor.am–ը՝ ադրբեջանական լրատվամիջոցների վրա հղումով։ «Ավարտվել են հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը երկրի հյուսիս-արևմուտքում ամենակարևոր նախագիծն է, և այս օբյեկտի հանդիսավոր բացումը տեղի կունենա մոտ օրերս»,- ասել է իրանցի պաշտոնյան։ Նա նշել է, որ հիդրոէլեկտրակայանի շահագործումը կբերի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանը։ Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին դեռևս մարտին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նովրուզից առաջ երկու երկրների ղեկավարները հանդիպելու են Խոդաֆերինում, որտեղ նրանց ներկայությամբ Իրան-Ադրբեջան սահմանին տեղի կունենա «Խոդաֆերին» և «Գիզ գալասի» հիդրոէլեկտրակայանների բացման արարողությունը։ Սակայան Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը մինչ օրս տեղի չի ունեցել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |