Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել 8 մայիսի 2024 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Ֆասթ Բանկի աջակցությամբ Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբի» հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։ Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության միասնականություն ձևավորելն է։ «Այս համերգները շատ կարևոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝ մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք կարողանում ենք ուղղել որևէ սոցիալական նախագծի»,–ասել է նա: «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը»։ Ամռանը փառատոնը կտեղափոխվի Սևան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։ Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարևոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլև մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |