ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել 8 մայիսի 2024 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոևան, Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր։ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով նաև Վենետիկի հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը: Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ և առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաև Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն: Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաև թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը: Նույն օրը հյուրերի հետ հանդիպել և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոևան և Իրինա Գասպարյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում |