ԶԼՄ․ 44–օրյայի ժամանակ սլովակյան լիցենզիայով Իսրայել տեղափոխված զենքը գնել է Ադրբեջանը՝ ԵՄ էմբարգոյով ուղիղ առաքումներն արգելված էին 8 մայիսի 2024 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի Ադրբեջան այցի արդյունքում կարևոր համաձայնագրեր են ստորագրվել ռազմական գործակցության մասին, որոնք ներառում են այդ թվում նաև ռազմատեխնիկական և ռազմակրթական գործակցությունը, գրում է Turan.az-ը։ Պարբերականը գրում է, որ 44–օրյա պատերազմի ժամանակ սլովակյան լիցենզիայով Բրատիսլավայից Իսրայել տեղափոխված և Ադրբեջանի կողմից գնված զենքը կենսական նշանակություն է ունեցել։ «Պատմականորեն այնպես է ստացվել, որ չեխական Strnad ընկերության արտադրության արդիականացված Dana հաուբիցներն ու RM-70 Vampire նռնականետերը վճռորոշ նշանակություն են ունեցել Ադրբեջանի արսենալի համար։ Այդ զենքը, որը սլովակյան լիցենզիայով Բրատիսլավայից Իսրայել է տեղափոխվել և հետագայում ձեռք է բերվել Ադրբեջանի կողմից, կենսական նշանակություն է ունեցել երկրորդ Ղարաբաղյան պատերազմում։ Հաշվի առնելով ԵՄ էմբարգոն, որով արգելվում էր զենք առաքել հակամարտության գոտի, ուղիղ ռազմական մատակարարումները նախկինում անհնար էին։ Սակայն հակամարտության ավարտից հետո այժմ ուղիղ ռազմական փոխգործակցությունը Բրատիսլավայի և Ադրբեջանի միջև հնարավոր է և ճանապարհ է բացում գործակցության ամրապնդման համար»,-ասվում է հրապարակման մեջ։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |