Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար 8 մայիսի 2024 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ԵԱՏՄ–ում ՀՀ անդամակցության դադարեցման ռիսկերի մասին հարցին, հայտարարել է, որ Երկրների ինտեգրումը ԵԱՏՄ–ին առաջանցիկ զարգացում է ապահովում անդամ երկրների համար, և այն շարունակելը բխում է անդամների շահերից, գրում է ՌԻԱ Նովոստին։; «Կարող եմ ասել միայն, որ ընդհանուր առմամբ ինտեգրման գործընթացը բավականին հաջող է, ապահովում է անդամ երկրների առաջանցիկ զարգացումը։ Եվ անդամ երկրները դա գիտեն։ Եվ հաստատապես երկրների ՀՆԱ աճի տեմպերում այդ ինտեգրման գործընթացի մասը շատ և շատ նկատելի է»,–ասել է նա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական տնտեսական միությանը կքննադատեն, եթե նման առիթ լինի, իսկ առիթի բացակայության դեպքում չեն պատրաստվում քննադատել, քանի որ այդ կառույցի գործունեությունը քննադատելը իրենց համար նպատակ չէ։ «ԵԱՏՄ-ին քննադատելը նպատա՞կ է։ Քննադատելու առիթ կունենանք, պատճառ կունենանք, կքննադատենք, չենք ունենա՝ չենք քննադատի։ Եվ մյուս դեպքերում էլ է այդ սկզբունքը գործում»,- ասել է նա։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |