Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում![]() 8 մայիսի 2024 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները փորձում են ամբողջությամբ փոխել իրենց վերահսկողության տակ գտնվող Շուշիի հայկական դիմագիծը։ Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ է կառուցվում, որն ամենամեծն է լինելու քաղաքում։ Այդ մասին հայտնում է Karabakh Records Տելեգրամ ալիքը։ Մզկիթը կառուցվում է Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում։ Մզկիթի հիմնարկեքը տեղի է ունեցել դեռևս 2021–ի մայիսի 12–ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Նախագծմանը մասնակցել են իտալացի ճարտարապետներ՝ այն պետք է իր տեսքով արտահայտի 8 թիվը՝ այն օրը, երբ ադրբեջանցիները օկուպացրել են են Շուշին։ Ժամանակին, այժմ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ջանքերով վերանորոգվել էր Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Գոհար տիկնոջ վերին մզկիթը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |