Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը 8 մայիսի 2024 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`FPWC-ն, արդիականացնում են մարզերում համատեղ կառուցած ենթակառուցվածքները: Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրում արտաքին լուսավորության համակարգի կառավարումն իրականացվում է և´ ավտոմատ, և´ հեռավար կառավարմամբ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ, լույսերի միացման կարգավորումն իրականացվում է առավել ճկուն սկզբունքով. բնական լույսին արձագանքող ֆոտոռելեով և բջջային հեռախոսով: Կառավարման այդ մեխանիզմը նպաստում է էներգախնայողության բարձրացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում, ընդամենը մեկ զանգով կամ կարճ հաղորդագրությամբ՝ սահմանված ժամանակացույցին միջամտելու հնարավորությանը: «Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները: Արդիականացումը մեզ համար նորություն էր, օգտագործվեցին նոր տեխնոլոգիաներ: Այժմ, բացի համակարգի ավտոմատ կառավարումից, արտակարգ իրավիճակներում հնարավոր է լույսերն անջատել կամ միացնել հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով:
Երբ գյուղում հոսանք չի լինում, ես հաղորդագրության միջոցով տեղեկանում եմ նաև այդ մասին»,- ասել է Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը: Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015 թվականից: Ինչպես Հայաստանի այլ հեռավոր, սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս լուսադիոդային համակարգերի ծրագիրն իրականացվել է փուլային սկզբունքով. նախ՝ լուսավորվել են հիմնական, ապա՝ երկրորդական փողոցները: Գոմքում իրականացված վերջին ծրագրով, համակարգի արդիականացման նպատակով, կատարելագործվել է կառավարման վահանակը, փոխարինվել է երաշխիքային ժամկետն անցած և շահագործումից շարքից դուրս եկած 71 LED-լուսարձակ, ներկվել են հոսանքի լարերի սյուները: Նոր՝ 50 Վտ հզորությամբ աշխատող լուսարձակներն առավել ծախսարդյունավետ են և ապահովում են ավելի բարձր լուսատվություն:
Էկոգյուղերի ցանկում ընդգրկված բոլոր բնակավայրերում, բնապահպանական և էներգաարդյունավետ LED-լուսավորությունը 80%-ով կրճատում է էներգիայի ծախսը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և հիմնադրամի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ը կարևոր են համարում նոր տեխնոլոգիաների կիրառումը՝ բնապահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման տեսանկյունից: Գոմքում գործընկերների իրականացրած ծրագրերը չեն սահմանափակվում արտաքին լուսավորության ենթակառուցվածքներ ստեղծելով: Գյուղում հասցրել են զգալ նաև նոր տեխնոլոգիաներով աշխատող՝ «էլեկտրական հովիվների» արդյունավետությունը:
Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |