ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը 8 մայիսի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- հայտնել է խոսնակը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։ Հայաստանը թեև դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, սակայն չի մասնակցում կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը դե յուրե հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում և պատշաճ չի արձագանքել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, ավելին՝ Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է առաջացրել։ Վերջերս նա նաև հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |