Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով 8 մայիսի 2024 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են ադրբեջանցի պաշտոնյաների դեմ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հնարավոր պատժամիջոցների հեռանկարով։ Այդ մասին պատգամավորները բարձրաձայնել են խորհրդարանի մայիսի 7–ի նիստում։ Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, թե «ՄԱԿ-ից սկսած Բաքվի հաղթանակի դեմ պատժամիջոցների պլանների ձախողումից հետո, ԱՄՆ Կոնգրեսը սկսել է Ադրբեջանի ընտրված պաշտոնյաներին պատժելու նախագիծը», գրում է APA-ն։ Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ օր ու գիշեր են աշխատում՝ «ցանկանալով պատժել հաղթանակի համար»։ Օրուջն ասել է նաև, որ Ադրբեջանի պատասխանը պետք է լինի «ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդումը Թուրքիայի հետ, սահմանազատման գործընթացն առաջ մղելը, տարածաշրջանային պետությունների հետ առճակատման մեջ չմտնելը»։ Նա հավելել նաև, որ պետք է ԱՄՆ կոնգրեսականների և բոլոր նրանց «սև ցուցակ» կազմել, ովքեր դեմ են Ադրբեջանի գործողություններին՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքերից մինչև Ֆոգ Ռասմուսեն։ «Կարելի է Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար»,–ասել է նա։ ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը։ Nախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |