«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է10 մայիսի 2024 - 12:00 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը մայիսի 9–ին կիսաեզրափակչում ունեցած ելույթի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ։ Երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել նաև Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը: Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան, որպես մրցույթի հիմնադիր երկրներ, ևս եզրափակչում են՝ առանց քվեարկության։ Առաջին կիսաեզրափակչում հանդես եկած Ադրբեջանը չի հաղաթահարել արգելքն ու չի մասնակցի եզրափակիչ մրցույթին։ Եզրափակիչը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 11-ին։ «Լադանիվան», որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը, հայկական ֆոլկի և համաշխարհային երաժշտական ազդեցությունների վառ միաձուլումն է: «Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: «Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,–ասվում է8 «Առաջին ալիքի» հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |