ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը

ԱՄՆ Պետդեպը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացնելու` Ղազախստանի առաջարկը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունել է մայիսի 10-ին Ալմաթիում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին ընդունելու Ղազախստանի առաջարկը։

«Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումն անցկացնելու Ղազախստանի առաջարկը»,- ասել են Պետդեպարտամենտից, հայտնում է ադրբեջանական Turan-ը։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և սատարում ենք երկու կողմերին դեպի խաղաղության համաձայնագիր շարժվելու մղմանը», ասել են Պետդեպից։

Մայիսի 10–ին Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---