ՏՏ ոլորտի առաջատարները քննարկել են կառավարության բացասական պատասխանն իրենց օրենսդրական նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - Մայիսի 8-10 Աղվերանում տեղի է ունեցել ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը` ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի կազմակերպիչներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը: Համաժողովի աշխատանքին մասնակցել է շուրջ 80 հոգի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, Կենտրոնական բանկից, Պետեկամուտների կոմիտեից, Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնից, ինչպես նաեւ տեղական եւ արտերկրի ընկերությունների ներկայացուցիչներ:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Արամ Բարսեղյանը, հանդիպմանն, առաջին հերթին, քննարկվել են պետության կողմից երաշխիքների տրամադրումը` փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու համար ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով, հեռահաղորդակցային ոլորտի խնդիրների վերլուծությունը, հայկական ՏՏ ձեռնարկությունների արտադրանքի վաճառքի խթանմանը վերաբերող հարցեր (Sales Force):



Քննարկման առանձին թեմա է դարձել կառավարության բացասական պատասխանն իրենց օրենսդրական նախաձեռնությանը, որ վերաբերում է բարեփոխումներին մաքսային ոլորտում, ինչպես նաեւ ՏՏ ձեռնարկությունների բաժնետոմսերի առաջնային հրապարակային զետեղման հնարավորությանը:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---