Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները

Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ալմաթիում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանը շատ կառուցողական է տրամադրված և որ ՀՀ-ն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաներն այն ընկալումով, որ տրանսպորտային բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, և սահմանների հատումը կիրականացվի փոխադարձ կարգով », -ասել է Միրզոյանը, գրում է Sputnik Ղազախստանը։

Նա կարևորել է հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը երկու երկրի միջև պետք է անցնի այդ փաստաթղթի հիման վրա։

«Կարևոր է նշել, որ վերջին երկու տարիներին և ՀՀ վարչապետը, և Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հաստատել են իրենց հավատարմությունն Ալմաթիի հռչակագրին»,–ասել է Միրզոյանը։

Նա հավելել է նաև, որ Հայաստանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպումը տեղի է ունենում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկով, սակայն Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ին իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մայիսի 10–ի հանդիպմանը քննարկվելու է Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---