Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը![]() 10 մայիսի 2024 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը և բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաև պահպանվող տարածքների կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) 5․45 մլն դոլարաջակցություն և Շվեդիայի կառավարության կողմից 3․65 մլն դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաև բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։ Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված և լքված ջրաճահճային տարածքների կառավարումը: Ծրագիրը կխթանի նաև կայուն տնտեսական գործունեությունը և էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում: Նոր և վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |