Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա![]() 11 մայիսի 2024 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների։ Բաբայանը ևս մեկ անգամ նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, հայտնում է 24news.am-ը։ «Նիկոլ Փաշինյանին սարքել են անփոխարինելի։ Փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա»,-ասել է նա։ Այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում որպես վարչապետի թեկնածու, նա ասել է, որ ինքը չէ, որ պետք է ընտրություն անի։ «Մենք պառլամենտական երկիր ենք, պիտի գնանք նոր ընտրությունների, մեծամասնություն ձևավորողն էլ պիտի ներկայացնի վարչապետի իր թեկնածուին․․․ Ես առաջարկել եմ քաղաքական որոշում կայացնել և գնալ նոր ընտրությունների, ընդդիմադիր պատգամավորները թող ցած դնեն իրենց մանդատները՝ դրանով էլ հասարակությանը ներկայացնեն տեսլականները, որովհետև անընդհատ արևմուտքի անուն են տալիս, ի՞նչ է դա նշանակում, մենք ո՞ր ճանապարհն ենք ընտրում, ներրկայացրեք թող ժողովուրդն ընտրի»,–ասել է Բաբայանը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։ Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |