«Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել![]() 11 մայիսի 2024 - 17:10 AMT PanARMENIAN.Net - «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել՝ նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդ Կոչուբաևը։ Սևակ Խաչատրյանն բերման էր ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էջմիածնից 6 անձ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հաղորդել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին: Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքն իր աջակցությունն է հայտնել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |