Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին![]() 13 մայիսի 2024 - 10:43 AMT PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան առանորդած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 12–ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ հանդիպել է ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ և վերջինս չի մերժել գործընթացին միանալը: «Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։ Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ` իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։ Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող են ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, ինչը կարևոր է արձանագրել: «Մնացել է չափազանց կարևոր երկու հարցի լուծում՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը», - հայտարարել է սրբազանն ու նշել, որ առաջիկա օրերին պետք է լուծեն նաև այս հարցերը։ Մայիսի 13–ից Բագրատ սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում Երևանում և անհնազանդության ակցիաներ իրականացնում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։ Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |