IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը![]() 13 մայիսի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի մայիսի 13-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2PER9 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով․ - Ընդհանուր ծավալը – 5 մլն ԱՄՆ դոլար - Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75 % - Շրջանառության ժամկետը – 39 ամիս - Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ - Մարման ամսաթիվ – 13-ը օգոստոսի 2027թ․ Պարտատոմսերը տեղաբաշխվելու են 2024-ի մայիսի 13-ից մինչև 2024 թվականի հուլիսի 12-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): Պարտատոմսերը հնարավոր է հեշտությամբ ձեռք բերել նաև առցանց տարբերակով՝ մի քանի հպումով, առանց Բանկի մասնաճյուղ այցելելու։ Ընդամենը IDBanking.am առցանց հարթակում պետք է մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակը և քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։ Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարելի է տեսնել կայքում։ Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 18 հոկտեմբերի 2023թ. թիվ 1/520 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |