Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ

Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։

Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3․5 տարի։

Արդյունքում՝ գնացքների Էլհավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Համաձայն Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների և համապատասխան հրահանգներիր ՝ նշված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---