«ԼՈՖԹ»–ն ու Իջևանի գինու-կոնյակի գործարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել![]() 13 մայիսի 2024 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանը և Իջևանի գինու-կոնյակի գործարանի տնօրեն Մարտին Մարտիրոսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Դրա համաձայն՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանը, ստանձնելով «ԼՈՖԹ-Իջևան» մարզային կենտրոնի հովանավորությունը, էապես աջակցելու է Իջևան համայնքի երիտասարդների ակտիվ ներգրավման գործընթացին՝ կենտրոնում ապահովելով ծրագրային առավել խիտ բովանդակություն և ընդլայնված հնարավորություններ։ «ԼՈՖԹ-Իջևան» երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով «ԼՈՖԹ»-ի կողմից։ Կենտրոնը, լինելով տարատեսակ միջոցառումների և իրադարձությունների հարթակ, իր գործունեության շրջանակում նպաստում է համայնքի երիտասարդների զարգացմանը, կրթական, մշակութային և ինտելեկտուալ ժամանցի ապահովմանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |