Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում![]() 13 մայիսի 2024 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կարևորել է խաղաղաության պայմանագիր կնքելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի շարունակությունը։ Նշվել է, որ երկրները զգալի հաջողության են հասել միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչող համաձայնության ճանապարհին։ Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ–ն սատարում է Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և իր աջակցությունն առաջարկում խաղաղության հասնելու գործում, գրում է Turan.az-ը։ «Մենք շարունակում ենք ստարաել երկու երկրների ղեկավարությանը և մեր աջակցությունն ենք առաջարկում արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու գործում, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները»,–ասվում է հայտարարության մեջ։ Դեսպանատան հայտարարության մեջ կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա»։ Հայտարարությունը տարածվել է ի պատասպան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Շուշիում հնչեցրած մեղադրանքներին թե ԱՄՆ–ն, Ֆրանսիան, Մինսկի խումբը 28 տարի ոչինչ չեն արել հակամարտությունը կարգավորելու համար։ Նա ասել էր, թե ոչ ոք չի կարող անտեսել Ադրբեջանի դիրքորոշումը։ «Ցանկացած դեսպանի այցը Շուշի մեզ որպես շնորհակալություն չպետք է ներկայացվի։ Գալով-չգալով ոչինչ չի փոխվում։ Այստեղ՝ այս հողում, խոսքի իրավունքը մեզ է պատկանում»,–ասել է նա։ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մայիսի 6-ին այցելել էր Շուշի, թեև դրանից 2 օր առաջ ասել էր, որ դեռ պատրաստ չէ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմահազարանոց հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։ Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |