Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն

Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը կրկին կհանդիպեն

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին:

Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Մարտի 22-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրի խորհրդարանների հնարավոր աջակցությունը:

 Ուշագրավ
---