Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել![]() 14 մայիսի 2024 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել է, թե ՄԽ-ն պետք է չեղարկել, քանի որ այն վերջին 30 տարում «չի նպաստել հակամարտության լուծմանը» և որ Ադրբեջանն իր ուժերով է դա արել։ Նա ասել է, թե այդ ինստիտուտի ստեղծման պահից ի վեր ոչ այդ կազմակերպությունը, ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ոչինչ չեն ձեռնարկել հակամարտության հետևանքների վերացման համար», հայտնում է Haqqin.az-ը։ «Հայ–ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել և այլևս գոյություն չունի, ժամանակն է չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը և փոխկապակցված բոլոր ինստիտուտները։ Ադրբեջանը բարձրացրել է այդ հարցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |