Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ![]() 14 մայիսի 2024 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները հուսով են, որ Երևանն աջակցություն կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից: Այդ մասին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի» ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հիմա սպասում ենք Եվրամիության որոշմանը՝ Հայաստանին Եվրամիության Խաղաղության հիմնադրամում ներառելու համար», - ասել է Փաշինյանը, հայտնում է «Ազատությունը»։ Ավելի վաղ «Ազատությանը» դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել 2023–ին: Վարչապետը փակագծեր չի բացել, թե ինչ փուլում են այս հարցով բանակցությունները։ Politico-ի խմբագրի հարցին՝ արդյոք Երևանն ակնկալո՞ւմ է, որ Եվրամիությունը կլրացնի Մոսկվայի բացը, Փաշինյանն ուղիղ չի պատասխանել, բայց նշել է,մ որ Երևանի քաղաքականությունն է բոլոր ոլորտներում արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ «Հիմա մենք անվտանգության դաշտում գործակցում են Հնդկաստանի, Ֆրանսիայի և մյուս երկրերի հետ։ Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ», - ասել է վարչապետը: Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը։ «Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս կողմից էլ՝ այն նոր գործոն է մեր տարածաշրջանի անվտանգության համար։ Առաջին անգամն է, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ ներգրավվում է Հայաստանի անվտանգային օրակարգում», - ընդգծել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին՝ հայտարարելով, որ ռազմական կառույցից Երևանի դուրս գալը հետագա քննարկումների թեմա է։ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ըստ դիվանագիտական փաստաթղթերի, Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |