ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ![]() 16 մայիսի 2024 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստան մեկնող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց չկա։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների. Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»,–ասվում է գրառման մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |