Հայաստանի ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել իր նախորդ երկու որոշումները

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը: Օրակարգում երեք հարց է, որոնցից երկուսը վերաբերում էին փոփոխությունների եւ լրացումների կատարմանը նախորդ որոշումներում եւ մեկը` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի հայտարարությանը:



ԿԸՀ-ն որոշել է ուժը կորցրած ճանաչել «Երեւանի ավագանու խորհրդի եւ քաղաքապետի ընտրությունների հիմնական միջոցառումների նախապատրաստման եւ անցկացման ժամանակի գրանցման մասին» 2009 թվականի փետրվարի 26-ի թիվ 12-A որոշման 10 դրույթը:



Նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների մասին ՀԱԿ ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանի դիմումը քննարկելիս` ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչագուլյանը նշել է, որ դիմումի մեջ նշված փաստերը չեն կարող Հայաստանի ընտրական օրենսգրքի խախտումներ համարվել, իսկ «պաշտոնական պարտավորություններ» եւ «պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակահատվածը» սահմանումները նույնանման մեկնաբանություն չունեն:



ԿԸՀ-ն յոթ «կողմ» եւ մեկ «դեմ» ձայների հարաբերակցությամբ որոշել է, որ Հայաստանի Ընտրական օրենսգրքի խախտումներ նախընտրական քարոզչության շրջանում չեն եղել:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---