Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը![]() 16 մայիսի 2024 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանցի բնակիչները դժգոհ են մայիսի 15–ի կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Ի նշան բողոքի՝ նրանք փակել են Ոսկեպար տանող ճանապարհը, հայտնում է «Ազատությունը»։ Այս դեպքում այլընտրանքայինն Աճարկուտի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Ըստ մայիսի 15–ի հայտարարության, այդ ճանապարհը կհիմնանորոգվի ու կդառնա Կիրանցի հիմնական ճանապարհը։ ԱռավոտյաՆ գյուղացիները հավաքվել էին գյուղի կենտրոնում։ Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել՝ չբացառելով, որ բողոքի գործողությունների դիմեն։ Կիրանցի հատվածում խնդիրների շուրջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ Է ներկայացրեԼ՝ մասնավորապես շեշտելով, որ որդեգրել են հետևյալ սկբունքը՝ «սահմանն անցնում է այնտեղ, որտեղով անցնում է»՝ նկատի ունենալով ԽՍՀՄ օրոք հաստատված սահմանները։ 2024թ. մայիսի 15-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979թ., համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |