ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են

ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են

PanARMENIAN.Net - «Էվրիկա» առևտրային կենտրոններում` տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա նշել է, որ խուզարկություններն իրականացվում են ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Աբրահամյանը նաև ասել է, որ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով։

Պետական եկամուտների կոմիտեն իր հերթին հայտնել է, որ ապրիլ ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 614 դեպք և մոտ 251 մլն դրամի չափով տուգանք։ Կոմիտեի հրապարակած ցուցակի համաձայն, 10 մլն դրամով տուգանվել է «Էվրիկա» մթերային խանութը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---