Nabucco-ի համաձայնագիրը կստորագրվի հունիսի 25-ին

PanARMENIAN.Net - Nabucco նախագծի շրջանակներում կասպիան գազի տարանցման մասին միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի հունիսի 25-ին Անկարայում: Այդ մասին ասել է Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Անդրիս Պիեբալգսը :



Անկարայում ստորագրվելիք համաձայնագիրը կարեւոր քայլ կդառնա Nabucco նախագծի իրականացման ճանապարհին, որն ուղղորդված է Կենտրոնական Ասիայից, Կովկասից եւ Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա բնական գազի տարանցմանն ու կոչված է խախտելու գազի եվրոպական ներմուծման Ռուսաստանի մենաշնորհը:



«Դա անշուշտ բեկում է: Մենք շատ բարդ բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ, սակայն թուրքերն անվերապահորեն ընդունել են մեր պայմանները: Մենք պայմանավորվել ենք արժեքի հիման վրա տարացման վերաբերյալ: Մենք շատ մոտ ենք համաձայնության ձեռքբերմանը», - նշել է եվրահանձնակատարը, գրում է բրիտանական The Guardian թերթը:



Խողովակաշարի հիմնական մասը պետք է անցնի Թուրքիայի տարածքով, ինչն այդ երկիրը պատուհան է դարձնում դեպի Եվրոպա գազի մատակարարումների համար: Անկարան պնդում էր առաքվող գազի դիմաց հարկի գանձում եւ պահանջում տարանցվող գազի 15 տոկոսն իջեցված գներով: Դա նախագիծը կդարձներ ֆինանսապես աննպատակահարմար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---