Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել![]() 22 մայիսի 2024 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Փարաքար խոշորացված համայնքի հարգելի բնակիչներ, հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը: Շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար»,–ասվում է գրառման մեջ։ 2022–ի ընտրություններից հետո ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը պայմանավորվել էին, որ ընտրվելուց հետո առաջին 2.5 տարին պաշտոնավարելու է Մինասյանը, հաջորդ 2.5 տարին՝ ՔՊ թեկնածուն։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր հերթին հայտնել է, որ իր խմբակցությունը համայնքի ղեկավարի իմպիչմենտի գործընթաց էր նախաձեռնել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենտի գործընթաց։ Փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց, համայնքի ղեկավարը հրաժարական տվեց»,–ասվում է գրառման մեջ։ Դավիթ Մինասյանը Փարաքարի ղեկավարի պաշտոնում ընտրվել է «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակով՝ 2022թ․ հունվարի 9-ին։ Փարաքարում «Ապրելու Երկիր» կուսակցությունը ստացել էր 10 ավագանու մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 6 մանդատ, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ 5, սակայն համայնքի ղեկավար ընտրեցին ամենաքիչ ձայներ ստացած ուժի թեկնածուին։ «Ապրելու Երկիր» խմբակցության ավագանու անդամներն ու նրանց աջակիցները դրա դեմ բողոքի ակցիաներ էին անում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |