Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ

Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ

PanARMENIAN.Net - Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մատնանշել է ԻԻՀ և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ նշելով, որ Երևանի հետ հարաբերություններն ընդլայնելու Թեհրանի քաղաքականությունը պետք է շարունակել նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհբերի առաջնորդությամբ, գրում է Factor.am-ը՝ IRNA-ին հղումով։

«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է հաշվի առնել։ Մենք պետք է կարողանանք ապահովել մեր սեփական շահերը»,- հավելել է այաթոլլա Ալի Խամենեին։

Անդրադառնալով երկու երկրի հարաբերությունների ռազմավարական բնույթի վերաբերյալ Հայաստանի վարչապետի շեշտադրմանը՝ Իրանի հոգևոր առաջնորդն ասել է. «Համագործակցության ընդլայնման իմ շեշտադրումը վկայում է հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին, սակայն կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, և երկու երկրներին առնչվող հարցերը պետք է խնամքով և զգուշությամբ մոտենալ»։

Փաշինյանը մասնակցում է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների վերջին հրաժեշտի և ցավակցություն հայտնելու պաշտոնական արարողությանը:

Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---