Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը22 մայիսի 2024 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը։ Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը։ Ինչպես ավելի վաղ նշվել էր, Բանկը նվիրաբերել էր 10 մլն դրամ Հայաստանում «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարի իրականացման համար։ Մրցույթին մասնակցում էին 10-12-րդ դասարաններում սովորող հարյուրավոր աշակերտներ։ «Ոզնի» մրցաշարը կայացել է 3 փուլով՝ վարկանիշավորման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ։ Եզրափակիչ փուլի խաղի ընթացքում մասնակիցները լուծում էին իրավիճակային խնդիրներ և ներկայացնում լուծումները։ Մրցույթի ավարտից հետո ժյուրիի կողմից ընտրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնողները: Ժյուրիի կազմում հանդես են եկել նաև Evocabank-ի Հիփոթեքային վարկավորման բաժնի ղեկավար Զարուհի Զախարյանը և Թումանյան մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Ասատրյանը։ Հաղթող թիմերն են «Գնարբուկը» (Սիսիանի ավագ դպրոց), «Կալիստո»-ն (Վանաձորի պետական համալսարանի քոլեջ) և «Ֆին-ՆԷՄ»-ը (Նոյեմբերյանի ավագ դպրոց). նրանք համապատասխանաբար զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները: Եզրափակիչ փուլի մասնակից բոլոր թիմերն ու նրանց մարզիչները ստացել են մրցանակների հատուկ փաթեթներ ֆինանսական գրագիտության և խնայողությունների թեմաներով: Նախատեսված լինելով 10-12-րդ դասարաններում սովորողների համար՝ մրցաշարը հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել պատանիների շրջանում և իր շուրջը համախմբել տնտեսագիտական ու բնագիտամաթեմատիկական առարկաներով հետաքրքրվողներին: Evocabank-ը համարվում էր մրցաշարի գլխավոր հովանավորը։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին Moody's-ը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը |