Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա23 մայիսի 2024 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում։ Դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Իրանը Հայաստանի համար շատ բարեկամ երկիր է և պետք է հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի խորացնել ու զարգացնել, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա ընդգծել է՝ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունն ու կարիքը կա, և ինքը գիտի, թե ինչպես է պետք անել։ Սրբազանը նշել է, որ Իրանի հանդեպ իր ունեցած հարազատության զգացումն անձնական փորձից է նաև, քանի որ իր ընտանիքն այնտեղից է Հայաստան ներգաղթել։ Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հայ-իրանական հարաբերությունների համար։ «Մենք մեծ գնահատանքով պետք է անդրադառնանք Իրանի ռազմաքաղաքական վերնախավի այն հաստատուն հայտարարություններին, որոնք 2020 թվականից հետո մինչև այսօր չեն փոխվել, որոնք առնչվում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դրանից բխած անվտանգային խնդիրներին»,- ասել է Բագրատ սրբազանը։ Նրան ուղեկցում էին «Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, արևելագետ Գուրգեն Մելիքյանը, դիվանագետ Ռուբեն Կարապետյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և այլք։ Մայիսի 23–ին տեղի կունենա զոհված իրանցի պաշտոնյաների հուղարկավորությունը։ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով` Ադրբեջանի հետ սահմանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Ուղղաթիռում են եղել նաև Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և անվտանգության մեկ աշխատակից։ Բոլորը զոհվել են։ Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվում են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։ Հետո երկրում կանցկացվեն նոր ընտրություններ։ Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |