ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը23 մայիսի 2024 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին ունի տարբեր նշանակության մի շարք տարածքներ, այդ թվում՝ չօգտագործվող, որոնք կարող են օգտագործվել պետության տարբեր կարիքների համար։ Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է համագործակցի պետության հետ, աջակցի, որ ֆինանսական միջոցները ստվերից դուրս գան, գրում է Sputnik Արմենիան։ «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի, և չստեղծվի մի իրավիճակ, որտեղ կարող են կոռուպցիոն դրսևորումներ առաջանալ»,- ասել է Հովհաննիսյանը։ Նա ընդգծել է, որ, բնականաբար, Հայ առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի ՀՀ-ում, բայց, հաշվի առնելով հանրապետության ժողովրդավարական, հարկային փոփոխությունները, պետական ինստիտուտների կայացումը՝ ՀՀ-ում շրջանառվող ֆինանսական բոլոր միջոցները պետք է ստվերից դուրս գան։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը նշել էր, որ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։ Մայիսի 22-ին էլ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջարկել են Հայ առաքելական եկեղեցուն, որ հարկային համակարգ ներդրվի, հավաքված ամբողջ գումարը հետագայում վերադարձվի եկեղեցուն։ Ըստ վարչապետի՝ մերժել են, որովհետև թափանցիկության ու ֆինանսական հոսքերի խնդիր ունեն։ Ըստ ՊԵԿ տվյալների՝ ՀԱԵ–ն ոչ միայն հարկեր է վճարում, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով` 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության համար և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: Ուշագրավ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա |