Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է23 մայիսի 2024 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը X-ում արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևային, որին վրդովվեցրել էր Le Point-ում հրապարակված հոդվածը բռնապետ Ալիևի մասին։ Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքն ու նշել, որ Ադրբեջանի դեսպանի համար ճշմարտությունը ցավալի է։ «Ադրբեջանի դեսպանը ճշմարտությունը ցավալի է համարում․․․ գերազանց աշխատանք է, Le Point»,–գրել է Բյուիսոնը։ Le Point պարբերականը «Ալիև՝ բռնապետը, որը զայրացած է Ֆրանսիայի վրա» վերնագրով հոդված էր հրապարակել՝ անդրադառնալով Ալիևի դերին Նոր Կալեդոնիայում իրավիճակի ապակայունացման գործում։ Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) ստեղծված իրավիճակին։ Նախարարն ասել է, որ անկարգություններ հրահրողները «գործարք են կնքել» Ադրբեջանի հետ: «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել է ֆրանսիացի նախարարը՝ պատասխանելով այդ ճգնաժամին Բաքվի միջամտության մասին հարցին: Մինչդեռ Բաքվի նախաձեռնող խումբը միացել է հաջակցություն Նոր Կալեդոնիայի «Ֆրանսիայի վերջին գաղութներում անկախության համար պայքարող» կազմակերպությունների հայտարարությանը։ Ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Վերջին տարիներին Ադրբեջանը, լինելով չմիավորված երկրների կազմակերպության նախագահը, սերտ կապեր է հաստատել Նոր Կալեդոնիայի ղեկավարների հետ՝ սատարելով «անկախության համար և գաղութացման դեմ նրանց պայքարին»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |