Հայկական ԶԼՄ-ները չափից շատ են մեջբերումներ անում որոշ երկրների մամուլից12 մայիսի 2009 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայկական ԶԼՄ-ները միտում ունեն չափից շատ կարեւորել որոշ երկրների մամուլը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, երբ Մեթյու Բրայզայի նման դիվանագետները հայտարարություններ են անում, ապա դրանք ոչ մի նշանակություն չունեն: «Չի կարելի հայտարարությունները գնահատել հենց այնպես, առանց կապելու դրանք հանգամանքերին ու ժամանակին: Հայ լրագրողների ոչ քննադատական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչ հայտնվում է ադրբեջանական մամուլում, չի վկայում նրանց պրոֆեսիոնալիզմի մասին: Առավել եւս, երբ դա վերաբերում է այնպիսի անձի հայտարարություններին, որը 500 նման հայտարարություն է արել 15 տարվա ընթացքում միշտ նույն արդյունքով: Դե, նա արեց դա 501-րդ անգամ, եւ ինչ փոխվեց դրանից»,-ընդգծել է Իսկանդարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում չի ասել այն մասին, որ «Ղարաբաղն ու մերձակա տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: «Ես ասել եմ, որ համաձայն Մինսկի խմբի առաջարկությունների, մերձակա տարածքները քայլ առ քայլ փախստականների հետ միասին կվերադարձվեն Ադրբեջանին, իսկ Ղարաբաղի ապագան այժմ բանակցությունների առարկա է հանդիսանում: Դա կլինի նոր, այսպես ասած, քաղաքական կառուցվածք», - ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |