Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել

Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մեջլիսում դժկամությամբ են ընդունել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի՝ Երևանում արած հայտարարությունները՝ անվանելով դրանք «կանխակալ և անհեթեթ»։

«Հավանաբար, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչները, իրենց օրենսդրության մեջ ֆրանսերենը հիմնական լեզու սահմանելով, չափից շատ են տարվել «ֆրանսիական ոճով» Հարավային Կովկասին մոտեցմներում։ Նրանք չեն խուսափում կամայականորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և նույնիսկ ինչ-որ պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին», - ասված է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունում, գրում է APA-ն։

Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը: Քաղաքական գործիչը Բաքվից պահանջել է անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին: Նա նաև հայտարարել է, որ Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Հայաստանում և պատրաստ է հետագայում զարգացնել այս առաքելությունը երկու կողմերի հետաքրքրությունների շրջանակներում: Նույն կոչը կա նաև Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի միաձայն ընդունած բանաձևում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---