Ադրբեջանը 11%–ով կավելացնի ռազմական և անվտանգային ծախսերը25 մայիսի 2024 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 11%–ով կավելացնի ռազմական և անվտանգային ոլորտի ծախսերը։ Այդ է վկայում այդ երկրի ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «2024թ․բյուջեում փոփոխությունների մասին» օրինագիծը։ Ըստ փաստաթղթի, վերոնշյալ ոլորտների ծախսերը 6 մլրդ 421 մլն մանաթից կհասնեն 7 մլրդ 126․3 մլն մանաթի՝ ավելանալով ավելի քան 705 մլն մանաթով (մոտ 415 մլն դոլարով), հայտնում է Haqqin.az-ը։ Անընդհատ ռազմական բյուջեն ավելացնող և սպառազինության գնումների ծավալը մեծացնող Ադրբեջանը քարոզչական մեծ բացասական ալիք է բարձրացնում, երբ Հայաստանը ռազմական որև է գնում է կատարում տարբեր երկրներից, մեղադրում է Ֆրանսիային և Հնդկաստանին Հայաստանին զինելու մեջ։ Մինչդեռ Ադրբեջանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում, հաճախ Թուրքիայի, նաև Պակիստանի հետ։ Մայիսի 24–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում 3 նոր ռազմական քոլեջ կբացվի։ Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |