ՊԵԿ․ Դեպի Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը վերականգնված է, բայց որոշ հատվածներում միակողմանի է![]() 27 մայիսի 2024 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ «Բագրատաշեն»-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։ «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն: Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |