«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն27 մայիսի 2024 - 18:13 AMT PanARMENIAN.Net - «Բոհեմ» թատրոնում օրերս կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն, որը նվիրված էր մեծն բանաստեղծ Պարույր Սևակի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: «Գրական ընթերցումներ երաժշտության ներքո» երեկոների շարքի աջակիցը «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն է։ «Շատ դժվար է Երևան քաղաքում և, էլ չեմ ասում, աշխարհում, որ հասարակ մարդ կարողանա թատրոնում անել այսպիսի երեկոներ: Ես շատ շնորհակալ եմ «Ֆասթ Շիֆթ» ընկերության հիմնադիրներին՝ Բադալյանների ընտանիքին, որ հավատացին, սիրում են արվեստը, և այս երեկոն նրանց շնորհիվ այսօր կայանում է», - ասել է գրական երեկոյի հեղինակ Ալվինա Հովակիմյանը։ Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, երեկոն անցել է լեփ-լեցուն դահլիճում: Կարևորելով մշակութային միջոցառումներին աջակցելը՝ պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ մատուցող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի մշակութային ոլորտում: Երեկոյի հիշարժան պահերը՝ տեսանյութում։ Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Էրդողանի և Ալիևի հետ Պեսկովն ասել է, որ Էրդողանի հետ հանդիպումը տևական կլինի Պատել․ Երևանի և Բաքվի շփումներն առաջնահերթություն են ԱՄՆ-ի համար Նա չի ցանկացել խոսել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպման մասին Միրզոյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան Հանդիպումներ կլինեն Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Pullman-ը՝ Accor-ի պրեմիում բրենդերից մեկը, կգործի Երևանում Accor -ն աշխարհի 10 խոշոր հյուրանոցային խմբերից մեկն է |