Հյաստանում ավարտվել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ - փառատոնը` նվիրված Կոմիտասի 140-ամյակին12 մայիսի 2009 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-11-ը Գյումրիում կայացել է երիտասարդ կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Ի տարբերություն առաջին փառատոնի` երկրորդը ստացավ միջազգային կարգավիճակ, եւ մասնակցության համար Գյումրի էին ժամանել երաժիշտներ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Իրանից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Շվեյցարիայից, Վրաստանից եւ Հայաստանի ու ԼՂ տարբեր շրջաններից:Շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքի գրեթե բոլոր համերգասրահներում ելույթ ունեցան 740 երաժիշտներ: 10 երկրների երիտասարդ երաժիշտներ ներկայացրեցին իրենց վարպետությունը եւ դաշնամուր, լարային ու փողային գործիքներ նվագելու տաղանդը դասական եւ ժողովրդական վոկալ ժանրում: «Փառատոնային օրերի ընթացքում Գյումրիի բեմերում ելույթ ունեցած երաժիշտները, իմ կարծիքով, կատարողական արվեստի վաղվա օրվա ներկայացուցիչներն են»,- փառատոնի բացման արարողության իր ողջույնի խոսքում ասեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Մայիսի 12-ին կայացած գալա-համերգին հայտնի դարձան հաղթողների անունները, որոնց շարքում Գրան-պրի շահեցին Մարիկա Գելաշվիլին (դաշնամուր), Թեոնա Կազիշվիլին (լարային գործիքներ), Մանե Հարությունյանը (հոբոյ), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), Տիգրան Մելիքյանը (դասական վոկալ) եւ Անժելա Միրաքյանը (ժողովրդական երգ): Երիտասարդ կատարողների «Վերածնունդ» երկրորդ մրցույթ-փառատոնը նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին, եւ տեղի էր ունենում Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |