Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել![]() 29 մայիսի 2024 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Բաքվում նոյեմբերին կայանալիք COP–29 համաժողովի ընթացքում կա լավ հնարավորություն քննարկելու և ստորագրելու խաղաղության պայմանագիրը, ասել է, որ ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր։ Նա նշել է, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կողմերին կհաջողվի ամբողջությամբ ավարտել տեքստի վրա աշխատանքը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Խնդիրն այն է, որ պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն պայմանավորվածություններ։ Ես հույս ունեմ, որ դրանք ձեռք կբերվեն։ Ավելի ճիշտ` այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, հետո Բրյուսելում, Սոչիում, մնում է դրանք վերարատադրել պայմանագրի տեքստի մեջ»,– նշել է Փաշինյանը։ Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ։ 2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած բանակցություններում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ե Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը ե այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները ե նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի ե Ադրբեջանի միջե խաղաղության ե միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |