Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է գործակցությանն առնչվող հարցեր![]() 29 մայիսի 2024 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մայիսի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի հրավերով մասնակցել է Շումանի անվտանգության ու պաշտպանության ֆորումի շրջանակում կազմակերպված ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին, որի շրջանակում քննարկվել են եվրոպական անվտանգությանն առնչվող հարցեր: Միջոցառման ընթացքում Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |