Սանոսյան․ Դեբեդի մակարդակը մոտ 2 մ նվազել է, Մ6 ճանապարհը վնասված է 43 հատվածում![]() 30 մայիսի 2024 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում, անդրադառնալով մայիսի 25-26-ին առատ տեղումների հետևանքներին, նշել է, որ հեղեղման օրվա համեմատ Դեբեդի մակարդակը մոտ 2 մետրով նվազել է։ Նա նաև տեղեկացրել է, որ աղետի գոտու բոլոր բնակիչներն ապահովված են սննդով ու առաջնային կարիքներով։ «Տարհանված 443 բնակչից միայն 44–ն է հյուրանոցներում, մյուսները նախընտրել են ապրել հարազատների ու բարեկամների տներում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ «Հիմա միայն «Սանահին կայարան» թաղամասում է, որ ունենք 141 անձ, որոնք գետի այն ափին են, սակայն փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցնում ենք։ Մոտ 2 կմ–ի են հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, խոսքը վերաբերում է Այրումից մինչև Սանահին կայարանի 27 կմ–անոց հատվածին։ Երկար ժամանակ կպահանջվի վերականգնողական աշխատանքների համար»,– ասել է Սանոսյանը։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա Մ6 ճանապարհը վնասված է 43 հատվածում։ «Աղետի գոտու ճանապարհներից 5–ը հեղեղումների հետևանքով ընդհանրապես գոյություն չունեին։ Դրանցից 4–ն արդեն վերականգնել ենք, մեկի ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, խոսքը վերաբերում է Ալավերդիից դեպի Վանաձոր–Այրում ճանապարհին, որը հիմա փակ է։ Վնասված է մոտ 20 կամուրջ։ Արդյունքում Ալավերդիի 7 բնակավայր կտրվել են քաղաքից. այնտեղի բնակիչների համար մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ ճանապարհով»,– ընդգծել է Սանոսյանը։ Նա ընդգծել է, որ աղետի մասշտաբները հսկայական են, ու բոլոր գերատեսչությունների ներգրավման կարիք կա։ Բացի այդ, ըստ նրա, պետք է նաև մշակել աջակցության, խրախուսող, արտոնություններ սահմանող ծրագրեր, ինչպես նաև հասկանալ փոխհատուցման հարցերը, քննարկել քաղաքաշինական և բնապահպանական բազմաթիվ հարցեր։ Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |