Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի ԺՊ-ն պատրաստկամություն են հայտնել շարունակելու ընթացիկ ծրագրերը![]() 30 մայիսի 2024 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը: Միրզոյանը և Քանին անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների առնչությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի մյուս պաշտոնյաների հոգեհանգստյան արարողությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |