ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք![]() 30 մայիսի 2024 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը մայիսի 29-ին այցելել է Սյունիք, եղել Սև լճի տարածքում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի էջում։ «Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Գորիսում հանդիպել է առաքելության անձնակազմի հետ։ Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ»,–ասվում է գրառման մեջ։ Նշվում է, նաև, որ մայիսի 29–ի դրությամբ ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել։ ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության միջե Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |