ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը![]() 30 մայիսի 2024 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին, ftNFT ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել թերևս ամենից տարբերվող, հետաքրքիր, ուսուցողական ու ինտերակտիվ Fastex Meetup-ը: Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր, որը մանրամասն ներկայացրել է արդեն իսկ մեծ հետաքրքրություն առաջացրած First Fisher և First Run խաղերը, որոնք գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեղում փորձարկել առաջարկվող խաղերը և ստանալ միավորներ։ Միջոցառման մասնակիցները կատարել են հատուկ առաջադրանքներ, որոնց արդյունքում ստացել են NFT-ներ և դրանց ֆիզիկական տարբերակը՝ բրենդավորված շապիկ: Խաղերի ընթացքում ձեռք բերված միավորներն էլ փոխարկվել են FTN-ի: Վազքուղու վրա 5-7 րոպեում 1կմ վազած մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է 25 FTN-ի չափ Dzook Coin: Առաջիկա հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex-ին սոցիալական հայտնի հարթակներում։ Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |