Արգիշտի Կիվիրյանի հանդեպ մահափորձին կարող է մասնակից են եղել Ջավախեթիի իշխանությունների ներկայացուցիչները

PanARMENIAN.Net - Ազգային Ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսին չի բացառել այն հնարավորությունը, որ Armenia Today տեղեկատվական գործակալությւան համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի հանդեպ մահափորձին կարող են մասնակից եղած լինել Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչները: «Այն գործակալությունը, որտեղ աշխատում է Արգիշտի Կիվիրյանը, պարբերաբար լուսաբանում է Ջավախքի հայերի խնդիրները եւ այն հավանականությունը, որ այդ հարձակմանը մասնակից են Սամցխե-Ջավախեթիի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ես դիտարկում եմ որպես մի վարկած»,- ընդգծել է հայ խորհրդարանականը:



Ապրիլի լույս 30-ի գիշերը մահափորձ է կատարվել Armenia Today էլելկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ: Մահափորձը տեղի է ունեցել այն շենքի մուտքի մոտ, որտեղ ապրում է Կիվիրյանը, տեղի ժամանակով մոտ 05:00-ին: Արգիշտի Կիվիրյանին ծեծել են, որից հետո նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել: Կիվիրյանի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---